Չէ, Կայզեռից ա

Բեկոյան Գայանե

-Գայուշ, ի՞նչ սիրուն շորիկ ես հագել։ Ամերիկայի՞ց ա։

-Չէ, Կայզեռից ա։

Հաջորդ օևը Գայանեն եկավ մանկապարտեզ նոր կոշիկներով։

-Գայուշ, ինչ գեղեցիկ են կոշիկներդ։

-Գյուղից ա, ընկեր Լիլիթ։

Պապա չի…

Ետ ճաշիկի ժամանակ մեզ մոտեցավ Կարոլինայի հայրիկը, միևնույն ժամանակ սպասում էր նաև Պաշի մայրիկը։ Ես ասացի,- Կարոլինա ջան լվացվիր, հայրիկն է եկել։ Ասատրյան Նարեկը, թե։

— Ընկեր Լիլիթ, բայց ինքը մամայա, ոչ թե պապա։

Վաբշե տը

Այսօր հետճաշիկին ընկեր Լիլիթը սաներին համոզում էր, որ ուտեն իրենց ճաշիկը` հնդկաձավարով փլավը, և շուտ կմեծանան։ Այդ ընթացքում տղաներից` Զուռնաջյան Սամվելն ասաց։

— Վաբշե տը, ընկեր լիլիթ փլավը չի մեծացնում, բայց դա կապ չունի երեխեք պիտի ուտենք։

Ծաղրածուի կոշիկները

Այսօև ծննդյան ծես ունենք և մեզ հյուր է եկել ծաղրածուն։ Ասատրյան Նարեկը տեսնելով նրան, մոտեցավ ինձ և ասաց։

— Ընկեր Լիլիթ, ես ճանաչեցի նրան։

-Ու՞մ, Նարեկ ջան։

— Ծաղրածուն դա ընկեր Լիլիթն է։

-Ո՞նց իմացար, Նարեկ ջան։

-Կոշիկներից, ընկեր Լիլլիթ։ Դա ընկեր Լիլիթի կոշիկներն են։

Մարիայի սիրելի երգը

Նախաճաշի ժամ էր։

Պատերազմական ժամանակներ են և ես փորձում եմ իմ հույզերը սաների մոտ ցույց չտալ։ Քույրիկիս հոտ խոսելիս աչքերս լցվեցին։ Մարիան` ով նստած էր կողքիս, ասաց.

— Ընկեր Լիլիթ, գիտեք իմ սիրած երգը ո՞րն է։

-Ո՞րն է, Մարիա ջան։

— Մամ ջան, չտխրես։

Երեխաները, եթե անգամ չեն էլ տեսնում ապա շատ լավ հասկանում են։