Ոսկե ձուկը

Ես վերջին շրջանում շատ եմ սիրում կարդալ հայկական ժողովրդական հեքիաթներ, հատկապես բարբառով։ Այս անգամ ընտրել եմ Ոսկե ձուկը հեքիաթը և կցանկանայի, որ դուք էլ կարդաք։

Ոսկե ձուկը

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին՝ մի թագավոր։ Էս թագավորը հենց մի մինուճար տղա ա ունենում, էլ զադ չէ։

Էս տղեն որ մենծանում ա, ըլնում ութ, իննը տարեկան՝ թագավորը տալիս ա սրան վարժատուն՝ կարդալու։ Մի հինգ, վեց տարի էդ տղեն մնում ա վարժատանը, լավ ուսում առնում, խելք սովորում, վերջը լավ գիտուն մարդ դուս գալի, որ արար աշխարքումը սրա հատը գիտուն չիլնում։

Շարունակել կարդալ “Ոսկե ձուկը”

Անմահական խնձոր

Հեքիաթը մեծ կարևորություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ Մենք դաատիարակվում և կրթվում ենք մեր հեքիաթների շնորհիվ։
Ես վերջերս սկսել եմ կարդալ հայկական ժողովրդական հեքիաթներ։ Եվ ցանկանում եմ, որ իմ բլոգին հետևողները ևս կարդան այս հեքիաթները, որոնք մենք վաղուց չենք լսել։ Ես սկսել եմ կարդալ Արթուր Շահնազարյանի խորհուրդով։

Շարունակել կարդալ “Անմահական խնձոր”