Պղպեղ չէ…

Մանուկյան Մարիամ 2,5 տարեկան

Պատրաստվում ենք թթուդրիկին և Մարիամիկն իր հետ բերել է իրենց բակի բանջարեղենների։ Հերթով հանելով պայուսակից նա թվարկում է անունները։

-Մարիամ ջան, սա ի՞նչ է։

-Գազար։

-Սա ի՞նչ է։

-Վարունգ։

-Իսկ սա պղպեղ, չէ՞Մարիամիկ։

— Չէ, պղպեղ չէ, սա բիբար է։

Թողնել մեկնաբանություն