Վերլուծություն

Ուսուցիչների կամավոր ատեստավորում

Ատեստավորումն իմ կարծիքով ճիշտ է, բայց ոչ կամավոր։ Ցանկալի կլինի, եթե ժամանակ առ ժամանակ այն կազմակերպվի նախարարության կողմից։ Կարծում եմ այդպես ուսուցիչն ավելի ձգտում կունենա ինքնակրթվելու, նորացնելու և ավելի բարձրացնելու իր կրթության որակը։ Կամավոր ատեստավորմաը ոչ բոլորը կցանկանան մասնակցել, այդպիսով բոլորը չէ որ կաշխատեն իրենց կրթության բարելավման վրա։

Հավելավճարի տոկոսները շատ ոգևորող են։ Նախագիծը կարդալուց շատերը կցանկանան մասնակցել կամավոր ատեստավորմանը, բայց չեմ կարծում, որ շատերի մոտ կստացվի այն հաղթահարել, քանզի մենք բարդություններ սիրող երկրում ենք ապրում և չեմ կարծում, որ թեստերում կլինեն համապատասխան հարցեր։

Իսկ ինչ վերաբերում է մեկից ավել առարկա դասավանդող ուսուցիչներին, կարծում եմ հարկավոր է ատեստավորվել ոչ թե մեկ այլ մյուս առարկաները ևս ներառել։ Եթե ատեստավորվում է ուրեմն թող բոլոր առարկաներից էլ համապատասխան գիտելիք ունենա, ոչ թե գումարի համար գիտելիքները բավարար լինեն մեկ առարկայից, իսկ մյուսներից կաղան։

Վերլուծություն

Մոգական ռեալիզմ։ Լի Արամի

Իմ կարծիքով կինը մահամերձ վիճակում էր և իր ամբողջ կյանքն անցնում էր աչքի առաջով։

Հիշում էր աղջիկ ժամանակվա պապիկի անիմաստ մահվան հետ կապված խաղերը, թե՛ ինչպես էր պապը երազում մահվան մասին և իրենց էլ անհանգստություն և հուզմունք պատճառում։

Հիշում էր, թե՛ ինչպես է ծննդաբերության ժամանակ մահից փրկվում, բայց կորցնում երեխային։

Այնուհետև նա պատմում է, որ պետք է գնային մոր գերեզմանին, քանի որ նա ևս մեռած էր։

Վերջում էլ տեսնում է, որ ամուսինն արտասվում է իր սիրելի կնոջ վրա։

Այս ամենը նա զգում էր մահից առաջ կամ ապրում այդ ամենը։

Պատմվածքում զգացվում էր կնոջ ցնորվածությունը, այդ ամենն ավելի շատ նման էր մահամերձ մարդու մտքերին։

Ոսկե ձուկը

Ես վերջին շրջանում շատ եմ սիրում կարդալ հայկական ժողովրդական հեքիաթներ, հատկապես բարբառով։ Այս անգամ ընտրել եմ Ոսկե ձուկը հեքիաթը և կցանկանայի, որ դուք էլ կարդաք։

Ոսկե ձուկը

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին՝ մի թագավոր։ Էս թագավորը հենց մի մինուճար տղա ա ունենում, էլ զադ չէ։

Էս տղեն որ մենծանում ա, ըլնում ութ, իննը տարեկան՝ թագավորը տալիս ա սրան վարժատուն՝ կարդալու։ Մի հինգ, վեց տարի էդ տղեն մնում ա վարժատանը, լավ ուսում առնում, խելք սովորում, վերջը լավ գիտուն մարդ դուս գալի, որ արար աշխարքումը սրա հատը գիտուն չիլնում։

Շարունակել կարդալ “Ոսկե ձուկը”

Անմահական խնձոր

Հեքիաթը մեծ կարևորություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ Մենք դաատիարակվում և կրթվում ենք մեր հեքիաթների շնորհիվ։
Ես վերջերս սկսել եմ կարդալ հայկական ժողովրդական հեքիաթներ։ Եվ ցանկանում եմ, որ իմ բլոգին հետևողները ևս կարդան այս հեքիաթները, որոնք մենք վաղուց չենք լսել։ Ես սկսել եմ կարդալ Արթուր Շահնազարյանի խորհուրդով։

Շարունակել կարդալ “Անմահական խնձոր”