Հարիսայի ծես և ցուցահանդես- վաճառք հանգանակություն

Այսօր կրթահամալիրում տոն է նշում ենք Սեբաստացու օրերը կրթահամալիրում, որի ընթացքում պատրաստում ենք հարիսա։ Սեբաստացու օրեր կրթահամալիրում տոնին զուգահեռ մեզ մոտ նաև ցուցահանդես-վաճառք հանգանակություն է։ Այս ամենին մենք պատրաստվել ենք բավական երկար։ Նախ պատրաստել ենք գինի, ամռան ընթացքում պատրաստել ենք ծիրանի չիր և չամիչ, չենք մոռանում նաև թթվի մասին։ Ծնողները ևս պատրաստել են քաղցրավենիքներ, որոնցով մենք դասավորեցինք մեր, թե՛ ցուցադրության սեղանը և թե՛ հյուրասիրության սեղանները։ Ամեն ինչ շատ համեղ և գեղեցիկ էր ստացվել։ Ցուցահանդես վաճառքից ստացված գումարը կփոխանցվի կրթահամալիրի ֆոնդին, որն էլ կհոգա բարելավման ծախսերը։

Մեր խմբի հանգանակության գումարը կազմեց 22850 դրամ, որի համար շնորհակալ ենք ծնողներին։

Թողնել մեկնաբանություն