Ամանորի ծես

Անվանումը` Ամանորյա տոնախմբություն

Վայրը ` Հարավային դպրոց-պարտեզ

Դեկտեմբերի 26-ին

Ժամը 11։00-12։00

Էլ ինչ նոր տարի առանց խաղի։ Օրը կսկսենք ազգային խաղերով։ Կխաղանք ընկուզախաղեր`

  • Ընկույզ գլորոցի (ընկույզները շարքով և շրջանով շարում ենք, սաներն էլ ծնողների հետ սկսում են գլորել և պետք է գլորած ընկույզը կպնի շրջանում եղածին)
  • Ընկույզ պտտոցի (ընկույզները պետք է պտտենք այնպես, որ երկար պտտվեն)

Մարզական խաղեր`

  • Գնդակներով և գլխարկով խաղ (սաները կեպիները թարս դնում են գլուխներին և գնդակով լի ամանից վերցնում մեկական գնդակ դնում են գլխարկի վրա և վազելով տանում դեպի դիմացի աման)
  • Արահետ (գունավոր թղթերով ոտիկներ և թաթիկներ ենք կտրատում և փակցնում հատակին, իսկ սաները պետք է քայլեն արահետով և ճիշտ ձևով, որտեղ նշված է ոտք դնեն ոտքը, որտեղ ձեռք դնեն ձեռքը)
  • Կլասս ( նախորոք գծված կլասսով խաղում ենք այնպես ինչպես կկարողանանք)

Ծեսի հաջորդ փուլ։ Երկու խմբով միասնական շրջան ենք կազմում դպրոցի մեծ տոնածառի շուրջ սաների և ծնողների հետ։ Տատիկներից մեկը մեղրով ձողիկներ կբաժանի երեխաներին տարին քաղցրով սկսելու համար:

Միասնական պարերգ Բասեն բարի

Ա. Խնկոյան «Եղևնի»

Տոնածառ ջան տոնածառ

Հ.Թումանյան «Ամպն ու սարը»

Փաթ, փաթ փաթիլներ

Հ.Թումանյան «Առաջին ձյուն»

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Ա.Խնկոյան «Ձմեռ պապի»

Ձմեռ պապիկի մուտք «Դինգ- դոնգ»
«Զար-զնգը» /պարում ենք ձմեռ պապիկի հետ/
«Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես»
Ճվիկների շարք
Խաղեր ծնողների և սաների հետ /կլասս ենք խաղում/

Ուրախ երգ ու պար։

Հյուրասիրություն

Միրգ

Տարեգաթա

Ասիլ-վասիլ

Փոխինձ

Հյութ

Կոնֆետ

Թողնել մեկնաբանություն