Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ 2024

Մարտ ամսվա օրացույց

Գարնանային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է
  • զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար : Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Երեխաներին ընդունում են բակում։ 
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն
  • (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն՝
  • Բնագիտական փորձեր
  • Ածիկացան
  • Սերմնացան
  • Ծաղկատունկ
  • Տեխնոլոգիա՝
  • Պատրաստում ենք ակլատիզ,
  • պատրաստում ենք պայտե կրծքազարդ մայրիկների համար
  • Այլընտրանքային՝ նկարչություն՝
  • Փայլաթիթեղով նկարչություն ՝ «Իմ մայրիկը»։
  • Խոհանոցային գործունեություն
  • Թխվածքաբլիթներ մայրիկատոնին ընդառաջ

Ամսվա երգերն են`

  • Զնգլիկ օրոճ
  • Կարկաչա
  • Զարկ բոլոճիկ
  • Արևների շարք
  • Օր պար

Ամսվա բանաստեղծություններն են`

  • «Սագիկ»
  • «Առավոտը գյուղում»
  • «Ծիտն ու բազեն»

Ամսվա հեքիաթներն են`

Ջ. Ռոդարի՝ «Սակալա-պակալա», «Շոկոլադե ճանապարհ»

Ամսվա նախագծեր`

* «Ձոն մայրիկին» նախագիծ

* «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

*«Աղայան +Ռոդարի» ստուգատես

Ամսվա գործունեությունը ըստ շաբաթների՝

4։03-7։03

Պատրաստում ենք զատկական օրացույց

Միջինգի պատրաստում

*Տեխնոլոգիական աշխատանք ՝ կրծքազարդ մայրիկններին

*Այլընտրանքային նկարչություն ՝«Իմ մայրիկը»

* Ապլիկացիոն աշխատանք ՝ ծաղիկններ մայրիկին

*Բակային խաղեր ՝ ռեզին, կլասս

*Թղթե բացիկներ մայրիկին

11։03-15։03

*Ուրախ երգուսուցում

*Հեքիաթասաց մայրիկը «Ջ. Ռոդարի «Սակալա-պակալա»

*Բնագիտական գործունեություն ՝ ծաղկատունկ

*Տեխնոլոգիական աշխատանք ՝ պատրաստում ենք Ակլատիզ

18։03-22։03

*Բակային զբոսանք

Պատրաստում ենք

*Ջրաներկով նկարչություն ՝ «Գարուն»

*Մարզական, բակային խաղեր

*Ածիկացան

*Ռոդարիական խաղեր

25։03-29։03

Տոնում ենք Ծառզարդար։

Ավագ շաբաթ

Ավագ երկուշաբթի` Ջրաղացպանի օր

Ավագ երեքշաբթի` թանից կարագ

Ավագ չորեքշաբթի` չիկ-չիկ

Ավագ հինգշաբթի

Ավագ ուրբաթ

Հաշվետվություն

Բուն բարեկենդանի նախագիծ

Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ։ Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Հարավային դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակը

Իրականացման տևողությունը՝

13։02 ժամը՝ 11։00

Ընթացքը՝

Ծրագրում՝

  • Ազգային երգեր, պարեր
  • ծիսական, առատ սեղան
  • Նկարագրություն՝Երգում ենք ծիսական երգերից
  • Ազգային խաղերի իրականացում՝ Աքլորակռիվ, Գոմշակռիվ,կարմիր կոճակ

Ծիսական երգեր՝

  • Գնացեք, տեսեք
  • Կոտ ու կես
  • Արև, արև
  • Եկանք, եկանք այլիհո
  • Պսակ, պսակ
  • Խնկի ծառ

Ծեսն ամփոփում ենք ծիսական հյուրասիրությամբ։
գաթա
հալվա
Ամբողջ ծեսը ուղեկցվում է Բարեկենդանի ուղտի ուղեկցությամբ։

Ամփոփում

Տեառն ընդառաջ ծեսի նախագիծ

Անվանումը` Տեառն ընդառաջ

Օրը` Փետրվարի 13խ ժամը 11։00

Մասնակիցներ`

նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ

Վայրը`

Հարավային դպրոց-պարտեզ

Ծրագրում`

Ազգային երգեր, պարեր
Խարույկ
Այրում ենք ճյուղ /մեր վատ մտքերով, որ գնան կորչեն/
Ծիսական հյուրասիրություն։


Նպատակը`

Սաներին ուսուցանել, թե ինչ է ազգային երգն ու պարը, ծեսի իմաստն ու բովանդակությունը։

Ընթացքում պտտվում ենք կրակի շուրջ մեր պատրաստած ճյուղը նետում ենք կրակի մեջ, որ այրվի և հերթով թռնում կրակի վրայով։

Երգերն են՝

Պսակ-պսակ
Այլի հո
Այֆոռկա
Զնգլիկ օրոճ
Տոնական հյուրասիրություն

Գաթա
Հալվա
Փոխինձ
Աղանձ
Ադի բուդի

Ամփոփում

Թումանյանական օրերի նախագիծ

Հովհաննես Թումանյանի մանկական  բանաստեղծությունների շարք

Անվանումը` Թումանյանական օրեր

Նախատեսված է `2-4 տարեկանների համար

Մասնակիցներ`

Նախակրթարանի սաներ, դաստիարակներ

Իրականացման տևողությունը ՝ մեկ ամիս

Նպատակը

Սաների մեջ սերմանել սերը դեպի Թումանյան, թումանյանական ստեղծագործությունները։ Ուսուցանել մի շարք ստեղծագործություններ։

Խնդիրները

Նախագծի շնորհիվ սաները դաստիարակվում են ավելի կիրթ, դասական և ազգային ոգով։ Նրանք կարողանում են քիչ- քիչ տարբերել, լավն ու վատը։

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ


Սաները նախակրթարան են հաճախում 2-4 տարեկանում, այդ իսկ պատճառով նրանց հմտություններն ու կարողությունները տարբեր են, նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվում ընթացքին։

Նախագծի ընթացքում նախատեսվում են՝ մի քանի հետաքրքիր նյութեր, խաղեր, աշխատանքներ։

Միջավայրը

Հարավային դպրոց-պարտեզ

Անհրաժեշտ գործիքները


Օգտագործվում են շրխկաններ, բնական շրխկաններ, ինքնաշեն տիկնիկներ և այլ գործիքներ։ Տեսանկարահանող և ձայնագրող սարք, համակարգիչ

Կիրառվող մեթոդները

Ծափիկներ, խաղիկներ, երգ և պար։

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ ՝ «Ծուղրուղու» ձեռնարկ «Պարտեզ » ամսագիր 2-4 տարեկանների լաբորատորիայի բլոգ

երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ ՝«Կաքավիկ» ձեռնարկ

Նախագծի իրականացման ընթացքը
Նախագիծն իրականանում է մեծ ոգևորությամբ և եռանդով։ նախ ուսուցանում ենք որևէ ստեղծագործություն և աշխատում ընթացքի վրա։ Այդ ամենը կատարվում է խաղիկների միջոցով։

Արդյունքները նախագծի ավարտին կհրապարակվեն։
Արձանագրված հաջողությունները սաների մասնակցությունն է նախագծին։ Այն, որ կան 2 տարեկաններ և երբեմն նրանք սկզբնական շրջանում լինում են չխոսկան և , երբ նրանք մասնակցում են նախագծին։ Դա արդեն հաջողություն է յուրաքանչյուր դաստիարակի համար։
Նախագծի, նախագծի արդյունքների հրապարակում, տարածում բլոգում, կայքում և սոցցանցերում։

Նախագիծը ենթակա է փոփոխության։

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ 2024

Փետրվար 2024

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

*9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝

խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Զբոսանք բակում` մաքուր օդին և այլ գործունեություն ըստ նախագծի։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17։00— Զբոսանք մաքուր օդին, օրվա վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն՝
  • Բնագիտական փորձեր
  • Սերմնացան
  • Տեխնոլոգիա՝
  • Պատրաստում ենք տեառն ընդառաջի տարոսիկներ
  • Պատրաստում ենք թատերական տիկնիկեր
  • Պատրաստում ենք ծիսական ծառ
  • Այլընտրանքային՝ նկարչություն՝
  • Բամբակով նկարչություն
  • մատիկներով նկարչություն
  • Բակային խաղեր`
  • Ձնագնդի
  • Խաղեր ձյունով
  • Բանաստեղծություններն են`
    «Մարտ», «Փիսոն», «Քամին», «Կռունկ»
  • Երգեր՝ Ծափիկ, ծափիկ», «Այլի հո», «Այֆոռկա», «Զնգլիկ օրոճ»
  • Հեքիաթներ՝ «Հացի փշուր», «Ով աշխատի նա կուտի»,«Ճամփորդներ»
  • Ճվիկներ՝ ճվիկ, ճվիկ, Ծիվ ու ծիվ, Ծալիկ մալիկ։
  • Ազգային խաղիկներ՝ թռնոցիներ, նանի, նանի, ընկույզով խաղեր

Ամսվա նախագծերն ենն

  • Տեառն ընդառաջ
  • Թումանյանական օրեր
  • Բուն Բարեկենդան
  • Թումանյանը ընտանիքում

1։02-9։02

Պատրաստվում ենք տեառնընդառաջի տոնին, կպատրաստենք տարոսիկներ, կզարդարենք ծիսական ծառը և կսովորենք տոնին նվիրված երգերն ու ասիկները։ Կիրականացնենք խոհանոցային գործունեություն պատրաստելով՝ գաթա, հալվա, աղանձ։

12։02-16։02

Տեառն ընդառաջի ծես։ Բուն բարեկենդանի ծես։ «Թումանյանակ օրեր» նախագծի շրջանակում կընթերցենք Թումանյանի հեքիաթները, միասին կխաղանք կերպարային խաղեր, կունենանք հյուրեր՝ հեքիաթասաց մայրիկներ, որոնք սաների համար կընթերցեն Թումանյանի հեքիաթներից։ Ձմեռային, բակային զբոսանք։

19։02-23։02

Կխաղանք ազգային խաղեր։ Այլընտրանքային նկարչություն՝ նկարում ենք բամբակով։ Կխաղանք ուրախ բակային խաղեր։ Սեղանի թատրոն Թումանյանի հեքիաթների հիման վրա։ Ծեփում ենք պլաստիլինով։

26։02-29։02

Թումանյանական

օրերի շրջանակում կպատրաստենք թատերական տիկնիկներ և կբեմադրենք Թումանյանի հեքիաթներից մեկը։Կխաղանք Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը։ Կիրականանցնենք հետաքրքիր բնագիտական փորձեր։ Ալյընտրանքային նկարչություն՝ նկարում ենք մատիկներով։

Ամփոփում

Մարզական ստուգատես 2024

Մարզական ստուգատես

Անվանումը` մարզական ստուգատես-ինքնագլորներով շքերթ

Օրը` հունվարի հունվար

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ, դաստիարակներ

Վայրը` Հարավային դպրոց

Անհրաժեշտ գույք` խնքնագլորներ, բուլավաներ, գնդակներ

Շարունակել կարդալ “Մարզական ստուգատես 2024”

Ազգագրական փառատոն 2024

Ազգագրական փառատոն

Նախագծի անվանումը` «Ազգային խաղերի, խոհանոցի և պարերի ստուգատես»

Վայրը` Հարավային դպրոց

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ

Ժամանակահատված՝ հունվար

Շարունակել կարդալ “Ազգագրական փառատոն 2024”

Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։  
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի  թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00  Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4  հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն՝ ձյունով փորձեր։ Մանդարինով փորձեր։
  • Այլընտրանքային՝ նկարչություն՝ նկարում ենք մոմով դդումներ
  • Բանաստեղծություններն են` Հ . Թումանյան
    «Փիսոն», Շունը, Քամին
  • Երգեր՝ «Այլի հո», «Պսակ, պսակ»
  • Հեքիաթներ՝ «Ճամփորդները»,
  • Ճվիկներ՝ ճվիկ, ճվիկ, Ծիվ ու ծիվ, Ծալիկ մալիկ։
  • Ազգային խաղիկներ՝ թռնոցիներ, մուկն ու կատուն, նանի, նանի

Ամսվա նախագծերն են`

Դիջիթեք

Բնագիտատեխբիկական ստուգատես

Մարզական ստուգատես

Ղափամայի ծես

Ազգագրական փառատոն

8։01-12։01

Զրուցում ենք Ամանորի, Ձմեռ պապիկի մասին։ Յուրաքանչյուրը պատմում է իր նվերի մասին։ Բնագիտական փորձ (փորձ մանդարինով)։ Բակային զբոսանք։ Տեխնոլոգիական աշխատանք (պատրաստում ենք դդումնեի)։ Ծեփում ենք պլաստիլինով։

15։01-19։01

Խաղում ենք ազգային խաղեր ընկույզներով։ Բակային զբոսանք։ Այլընտրանքային նկարչություն (մոմերով նկարում ենք դդումներ)։ Բանաստեղծության ուսուցում։ Երգուսուցում։ Ինքնագլորների շքերթ։

22։01-31։01

Բակային զբոսանք, խաղում ենք ձնագնդի։ Նկարչություն։ Բնագիտական փորձ ձյունով։ Բանաստեղծության ուսուցում։ Երգուսուցում։ Խոշորացույղով հետազոտական աշխատանք։ Խաղում ենք զարգացնող խաղեր։ Ղափամայի ծես ։

Հունվար ամսվա նախագծերն են`

Բնագիտատեխնիկական ստուգատես

Ազգագրական փառատոն

Մարզական ստուգատես 2024

Այս ամիսը պարտեզի սաները անցկացրին հագեցած և հավես օրերով։ Կատարեցինք բնագիտական շատ հավես փորձեր,բնագիտատեխնիկական ստուգատես նախագծի շրջանակներում պատրաստեցինք լեգո֊ շոկոլադե գործարան,առանձնացրինք կոտրված և ոչ պիտանի խաղալիքները։ Ուսումնասիրեցինք և ցանեցինք դդումի կորիզները,անհամբեր սպասելով դրանց աճին։

Բնագիտական փորձեր (փաթեթ)

Բնագիտատեխնիկական ստուգատես (փաթեթ)

Ունեցանք ազգային խաղերի մի ամբողջ շաբաթ,խաղացինք ու սովորեցինք նոր երգեր,որ ազգայինը մնա ու տարածվի պարտեզիկների շնորհիվ` տանը և բակում։

Ազգագրական փառատոն(փաթեթ)

Դե իհարկե պարտեզն առանց մարզականի պարտեզ չէ,ամենօրյա մարզումները,գլուխկոնծիները,բակային զբոսանքներն ու ինքնագլորավարությունը,էստաֆետային խաղերն ու մրցավազքերը անպակաս են խմբից։

Մարզական ստուգատես 2024 (փաթեթ)

Ընտանեկան առցանց նախագծի շրջանակներում պարտեզի սաները ներկայացրին իրենց գեղեցիկ տոնածառերը։

Երեմյան Սամվելի տոնածառը

Նաիրայի տոնածառը

Կառոլինայի և Միլանայի տոնածառը

Ալեքսանդրի տոնածատը

Չիրկինյան Միլանայի և Կառոլինայի ամանորյա թխվածքաբլիթը

Նշեցինք փոքրիկ Արիայի ծննդյան ծեսը

Մարիայի ծննդյան ծեսը

Սովորեցինք նոր երգեր

Խնոցի,հարոցի

Երգուսուցում

Շրխկանով երգուսուցում

Բակային զբոսանքը միշտ ուղեկցվում է ուրախ տրամադրությամբ։

Վերջապես ձյուն եկավ,սաների հետ խաղում ենք ձնագնդի։

Ջան ձյուն է

Դդմածեսին ընդառաջ համտեսեցինք,գովավինք,խաղացինք դդումներով, պատրաստեցինք մեր ազգային խոհանոցի համեղ ուտեստներից մեկը`Ղափաման։

Համտեսեցինք դդումը դարչինով` ջեռոցում։

Դդմագովք

Դդումգլորոցի

Դդմահամտես

Ղափամա

Այս ամսվա սեմինարներն են `պար(Անժելա Ստեփանյան),Տարազագիտություն(Լիլիթ Ատաքելյան)

Լրամշակվում է։

Ամանորյա առցանց ընտանեկան նախագիծ

Անվանումը` Ամանորյա նախագիծ

Տևողությունը`դեկտեմբերի 29-ից հունվարի 3ը

Մասնակիցներ` 2-4 տարեկանբեր, ծնողներ, տատիկ, պապիկ

Վայրը` տանը, բակում և ամենուր

Նպատակտ` լինել միասնական, աշխատել և կրթվել ընտանիքում։ Դաստիարակվել հայեցի և ըստ ավանդույթի։

Խնդիրները` հարթել մի շարք խնդիրներ։ Ամրաղնել ընտանիք պարտեզ կապը։ Լինել հայ և ավանդական։

Արդյունքները` հրապարակել բլոգում, ենթակայքում

  • Ամանորն ընտանիքում
  • Տոնածառի և միջավայրի ձևավորում
  • Ծիսական խոհանոց
  • Տոնական բացիկի պառրաստում
  • Տոնական բարեմաղթանքներ
  • Ընտանեկան ճամփորդություններ(թատրոն, այգի…)
  • Ձմեռային, բակային խաղեր (ձնախաղ, ձնագնդի…)
  • Տոնական երգ ու պար
  • Տոնական մարզական խաղեր

Ատամհատիկի ծես

Դպրոցն ատամհատիկի բաց լաբորատորիա

Անվանումը` Ատամհատիկի ծես

Վայրը` Հարավային դպրոց

Մասնակիցներ` 2-4  տարեկաններ, դաստիարակներ

  • 1… Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • …Հարավային դպրոց-պարտեզ`«Ատամհատիկ» տոնախմբություն ։

Կրթահամալիրում ֆիզարձակուրդում  գտնվող դասավանդողների 2023թ  ծնված սաների Ատամհատիկի ծես։

Ընթացքը`

Բոլոր երեխաները կհավաքվեն սպիտակ շղարշի տակ և վրաները կլցնենք օրհնված աղանձը։ Այնուհետև երեխաները կնտրեն իրենց հարմար մասնագիտությունները և կշարունակենք ուրախ տոնախմբությունը։ Նախօրոք պատրաստված գիպսե ատամիկների այլընտրանքային նկարչություն կկազմակերպենք։

Միասնական պար`«Թամզարա»

  • Միասնական ընթերցանություն` Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Միասնական երգ՝«Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— ․․․ ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
․․․․ ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.․․․ կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
․․․․ հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2.․․․ կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
․․․․ հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»

Նախագիծը ենթակա է փոփքխուէյան

Լույսեր- գույներ և ղողանջներ

Անվանումը` Լույսեր, գույներ, ղողանջներ

Վայրը` Հարավային դպրոց

Օրը` դեկտեմբերի …

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ

Նպատակ`

  • Երեխայի օրը դարձնել տոն
  • Զարդարել և ձևավորել խմբասենյակը
  • Զարդարել տոնածառը
  • Վառել տոնածառի լույսերը

Երգերն են`

Տոնածառ ջան տոնածառ

Փաթ, փաթ փաթիլներ

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Արդյունքները հրապարակել բլոգում, ենթակայքում

Նախագիծը ենթակա է փոփոխության։