Գնդակներով Ռոդարիական խաղ

Խաղում ենք գնդակներով և կպչուն ժապավենով ռոդարիական խաղ, որի շնորհիվ սաների մոտհանգստանում են նյարդերը, թուլանում լարվածությունը, եթե կան լացող երեխաներ խաղն օգնում է նրանց մոռանալ լացի մասին, լիցքաթափվել և ուրախանալ։

Խաղ ոսպ ու բրինձ

Այս խաղն օգնում է սաներին զարգացնել մանր մոտորիկան, հանգստացնել նյարդերը։ Խաղի միջոցով սաների միտքն ավելի ճկուն է դառնում և նրանք ավելի հեշտ են կողմնորոշվում։

Եվ վերջում սա ուղղակի խաղ է, որից երեխաները հաճույք են ստանում։

Փոքրիկ հեքիաթ

Հոգեբանի հետ սեմինարներից շատ կարևոր և հետաքրքիր նյութեր սովորեցինք և դրանցից մեկն էլ հեքիաթաթերապիան էր։ Այսօր ես նրանց ընթերցեցի մի փոքրիկ հեքիաթ վախի մասին, վերջում էլ խոսեցինք իրենց վախերի մասին։ Եվ բոլորն ինչպես հեքիաթում իրենց վախերը նվիրեցին ինձ։

Հոգեբանության սեմինար պարապմունք

Սեմինար պարապմունքները շատ արդյունավետ և կարևոր են ցանկացած դաստիարակի համար։ Մեկ ամիս շարունակ, յուրաքանչյուր հինգշաբթի հաճախում ենք հոգեբան` Տաթև Ավետիսյանի հետ։ Այս պարապմունքները հեշտացնում են մեր աշխատանքը երեխաների հետ։

Առաջին հանդիպմանը մենք խոսեցինք սաների հույզերի մասին, թե խնդիրը որտեղից ուր է հասնում։ Հեշտ կողմնորոշվելու համար գոյություն ունի հոգեբանական աղյուսակ,

որն իր հերթին օգնում է հասկանալ, թե երեխայի բոզոքը, կամակորությունը ժպիտը և այլ հույզեր որտեղից են գալիս։ Երեխան գոհ է թե դժգոհ, երջանիկ է, թե տխուր, վախ ունի, թե ոչ և այլ հարցեր։ Հանդիպման վերջում փակ թերթիկների վրա գաղտնի բարեմաղթանքներ էինք գրում, , որը կարդալը շատ դրական զգացողություններ էր տալիս։

Հաջորդ հանդիպման ընթացքում Տաթևը նախ փորձեց թուլացնել մեր լարվածությունն, այնուհետև հաճելի և հանգիստ երաժշտության ներքո մենք սկսեցինք նկարել մեր պատկերացումները և հատուկ ընտրված գույնի շրջանակի մեջ։ Այդ աշխատանքը մեզ շատ օգնեց այդ օրը լինել ավելի հանգիստ։

Հանդիպումներից մեկի ժամանակ էլ մենք թեյի սեղանի շուրջ թինք հավաքվել և գեղեցիկ հոգեբանական նուրբ հեքիաթներ էինք լսում Տաթևի ընթերցմամբ, երկու գործընթացն էլ շատ հետաքրքիր էր։

Այս աշխատանքներից մի քանիսն արդեն խմբում փորձել ենք կիրառել։ Սաներին այն շատ է դուր եկել։ Օրինակ ես ընթերցել եմ մի հեքիաթ, որը պետք է վախ ունեցող երեխաներին օգնի ձերբազատվել իրենց վախից։ Այս հեքիաթը շատ դուր եկավ սաներին և վերջում նրանք իրենց վախերը նվիրեցին ընկեր Լիլիթին և դրանից շատ ուրախ էին։

Փոքրիկ հեքիաթ

Հանդիպում հոգեբանի հետ

Այսօր մեզ հյուր է եկել դպրոցի հատուկ մանկավարժ հոգեբան` Մարիամ Միրզոյանը։ Մենք նրա հետ խաղացինք մի շատ հետաքրքիր խաղ, որն օգնում է զարգացնել սաների շոշափելիքները։ Սաները պետք է աչքերը փակ վիճակում շոշափելով կարողանան գուշակել, թե ինչ առարկա է դրված։ Շատերի մոտ այն շատ լավ է ստացվում, փոքրերը մի քիչ դժվարանում էին։

Պատրաստում ենք պլաստիլին

Հատուկ հոգեբան` Մարիամ Միրզոյանի հետ, այսօր պատրաստել ենք պլաստիլին։ Պատրաստում ենք միայն սննդային պարագաներով։ Այս տեսակի պլաստիլինը վռանգավոր չէ երեխաների համար, այկ հակառակն այն օգնում է զարգացնել մանր ու միջին մոտորիկան։